ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Աղոթարան

Աղոթարան
16.05.2017 | 00:26

Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս՝ բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, մի՛ փակիր դուռը Քո արքայության, արժանացրո՛ւ ինձ՝ անարժանիս, լույսի երանությանը և կատարյալ պարգևներին, անսպառ հավիտենական ուրախությանը, սրբերի ու արդարների բարի վարձքին՝ մշտապես վայելելու երանելիների փառքը:

Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ